Փաշինյանն ակնկալում է մոտ ապագայում հանդիպել Պուտինի հետ

30.06.2026, 11:02
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումները կկայանան առաջիկայում
Փաշինյանն ակնկալում է մոտ ապագայում հանդիպել Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումները կկայանան առաջիկայում։

«Նախատեսված հանդիպում չի եղել։ Երկրների ղեկավարների հանդիպումների «կսրճ ժամանակ» ասածը մեկ շաբաթ կամ մեկ օր չէ։ Այսինքն՝ առաջիկայում կլինեն շփումներ», - ասաց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, որ հունիսի 1-ին նա հայտարարել էր, որ կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ անց։