Այսօրվանից Արաբկիր վարչական շրջանում երթևեկի փոփոխություն է նախատեսված
30.06.2026,
10:31
Հունիսի 30–ից Արաբկիր վարչական շրջանում երթևեկի փոփոխություն է նախատեսված
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 30–ից Արաբկիր վարչական շրջանում երթևեկի փոփոխություն է նախատեսված։
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, հունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Վաղարշյան և Գր.Արծրունի փողոցների խաչմերուկում, մասնավորապես՝ Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ, իսկ Վաղարշյան փողոցից` միայն ուղիղ և աջ:

