«Ամեն ինչ բարդ է»․ Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուն այն մասին, թե ինչու չի այցելել Հայաստան Փաշինյանի հրավերով

26.06.2026, 10:37
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուն չի ցանկացել պարզաբանել այն պատճառները, թե ինչու չի այցելել Հայաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով
«Ամեն ինչ բարդ է»․ Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուն այն մասին, թե ինչու չի այցելել Հայաստան Փաշինյանի հրավերով

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուն չի ցանկացել պարզաբանել այն պատճառները, թե ինչու չի այցելել Հայաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե ինչու չի կայացել նրա այցը Հայաստան, որի մասին նախկինում խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տնտեսագետը չի չնշեց մանրամասները։

«Այդ ամենը բարդ է, ուստի եկեք անցնենք հաջորդ հարցին», — ասել է Աճեմօղլուն Ալմաթիում ԵԱԶԲ-ի 20-ամյակին նվիրված ֆորումի շրջանակում:

2018 թվականի մայիսին, վարչապետի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց, Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հրավիրել է Տարոն Աճեմօղլուին այցելել Հայաստան և աջակցել երկրին տնտեսության վերականգնման ու զարգացման հարցերում: Այն ժամանակ վարչապետը նշում էր, որ տնտեսագետն ընդունել է հրավերը, սակայն այցն այդպես էլ չի կայացել։

Հայաստանի առավելությունների մասին

Խոսելով Հայաստանի հեռանկարների մասին՝ հայտնի տնտեսագետը հայտարարել է, որ երկիրն ունի այլ մրցակցային առավելություններ, քան տարածաշրջանի պետությունների մեծ մասը։

«Հայաստանը մեծապես տարբերվում է Կենտրոնական Ասիայի մնացած երկրներից, քանի որ չունի բնական ռեսուրսներ, ուստի նրա համեմատական առավելությունն այլ է: Կարծում եմ, որ թվային տրանսֆորմացիան Հայաստանի համար նոր հնարավորություններ է ստեղծում», — հայտարարել է նա։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, տնտեսության փոքր ծավալները, սահմանափակ ներքին շուկան և իրացման բնական շուկաներից մեկուսացումը մնում են լուրջ մարտահրավերներ։

«Այնուամենայնիվ, Հայաստանը կիսում է որոշ ընդհանուր միտումներ, որոնք բնորոշ են տարածաշրջանին», — հավելել է Աճեմօղլուն: