34–ամյա Վահագ Մարտիրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

30.06.2026, 14:27
34–ամյա Վահագ Մարտիրոսյանը դուրս է եկել Ճամբարակում գտնվող իր բնակարանից և չի վերադարձել
34–ամյա Վահագ Մարտիրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը։ Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից և չի վերադարձել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։ 

«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112», – նշվում է հաղորդագրության մեջ։