Պոլիկնիկական օղակում կան մասնգետներ, որոնք 1 միլիոն դրամից ավելի աշխատավարձ են ստանում․ Ավանեսյան

30.06.2026, 14:22
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ պոլիկնիկական օղակում կան մասնգետներ, որոնք 1 միլիոն դրամից ավելի աշխատավարձ են ստանում
Պոլիկնիկական օղակում կան մասնգետներ, որոնք 1 միլիոն դրամից ավելի աշխատավարձ են ստանում․ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ պոլիկնիկական օղակում կան մասնգետներ, որոնք 1 միլիոն դրամից ավելի աշխատավարձ են ստանում։

«Այս պահին մենք աշխատավարձերի մասով բավարար ավելացումներ ունենք, միայն ապահովագրության ներդրման արդյունքում, առաջնային օղակում, միջինում 30-40%-ի աշխատավարձի աճ ունենք», - ասաց Ավանեսյանը ասուլիսի ժամանակ։

Նա հայտնեց, որ համակարգն անցել է արդյունքային աշխատավարձի տրամաբանությանը։

«Բժիշկը, նեղ մասնագետը, եթե չի սպասարկում և որևէ պացիենտ օրվա ընթացքում չի ունենում, կամ էլ աշխատում է օրը 3 ժամ, ապա նա աշխատավարձի մասով կունենա բարդություններ։ Բայց բոլոր նեղ մասնագետները, որոնք ունեն ծանրաբեռնվածություն, նրանց աշխատավարձը անգամներով աճել է»,- նշեց նախարարը: