Վրաստանի ՆԳ նախարարը կհանդիպի ՀՀ վարչապետի և ուժային կառույցների ղեկավարների հետ

30.06.2026, 13:34
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին
Վրաստանի ՆԳ նախարարը կհանդիպի ՀՀ վարչապետի և ուժային կառույցների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին։

Ինչպես հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն ֆեյսբուքյան էջում, այցի շրջանակում Թամազաշվիլին հանդիպում կունենա հայ գործընկերոջ՝ Արփինե Սարգսյանի հետ, կծանոթանա ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների գործունեությանը։

Նախատեսված են նաև Վրաստանի ՆԳ նախարարի հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ։