Լոռի տեսակի պանրի արտադրություն է կասեցվել

30.06.2026, 20:11
Կասեցվել է «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը
Լոռի տեսակի պանրի արտադրություն է կասեցվել

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը, հայտնում նեն ՍԱՏՄ-ից։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Աշոտ Հարությունյանին պատկանող կաթնամթերքի («Գանձակ կաթ» ապրանքանիշ) արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Գանձակ բնակավայր) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։

Փորձաքննության ներկայացված «Պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը՝ «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին», - նշված է հաղորդագրության մեջ:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար: