Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են հայ–ռուսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

01.07.2026, 15:19
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Միշուստինն ու Փաշինյանն անդրադարձել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում փոխգործակցության հարցերին
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են հայ–ռուսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկել են ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցերը մի շարք առանցքային ոլորտներում, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Միշուստինն ու Փաշինյանն անդրադարձել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում փոխգործակցության հարցերին: