Ութ հայ շախմատիստներ ընդգրկվել են FIDE–ի հուլիսյան վարկանիշային աղյուսակների լավագույն 100-ում
01.07.2026,
11:50
Ութ հայ շախմատիստներ ընդգրկվել են մոլորակի հարյուր ուժեղագույն շախմատիստների ցուցակում
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ութ հայ շախմատիստներ ընդգրկվել են տարբեր անվանակարգերում ՖԻԴԵ-ի հուլիսյան վարկանիշային աղյուսակների լավագույն 100-ում, որոնք հրապարակվել են կազմակերպության կայքում:
Տղամարդկանց լավագույն 100-յակում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը (2653)՝ 65-րդ տեղ, Շանթ Սարգսյանը (2646)՝ 73-րդ տեղ, Արամ Հակոբյանը (2638)՝ 86-րդ տեղ և Ռոբերտ Հովհաննիսյանը (2628)՝ 101-րդ տեղ:
Մոլորակի հարյուր ուժեղագույն շախմատիստուհիների ցուցակում ընդգրկվել են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը (2382)՝ 60-րդ տեղ, Լիլիթ Մկրտչյանը (2360)՝ 78-րդ տեղ և Մարիամ Մկրտչյանը (2353)՝ 84-րդ տեղ:
Պատանիների լավագույն 100-ում ընդգրկվել է միայն Էմին Օհանյանը (2516)՝ 42-րդ տեղ:

