Հանրային հեռուստաընկերության նախկին փոխտնօրեն Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար

01.07.2026, 12:21
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի նախկին տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
Հանրային հեռուստաընկերության նախկին փոխտնօրեն Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/Նովոստի Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի նախկին տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Վիրաբյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ», - նշված է որոշման մեջ:

Վարչապետի այլ որոշումներով` Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից: