Վալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորած. ՆԳՆ
14.07.2026,
18:48
նա հուլիսի 12-ի առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՆԳՆ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1951 թվականին ծնված Վալյա Հովագիմյանը։
Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ նա հուլիսի 12-ի առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։
«Վալյա Հովագիմյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 112»,-նշվում է հաղորդագրության մեջ։

