Օգուտ և սահմանափակում․ որքա՞ն է կեռասի օրական չափաբաժինը երեխաների և մեծահասակների համար
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Առողջ մեծահասակներին խորհուրդ է տրվում օրական օգտագործել ոչ ավելի, քան 300–400 գ կեռաս: Այս նորման գերազանցելու դեպքում հատապտուղը կարող է առաջացնել որովայնի փքվածություն և անհանգստություն, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռոսկաչեստվոյից:
Փորձագետները նշում են, որ կեռասն ավելի լավ է ուտել հատ-հատ՝ հիմնական սննդի ընդունումից 30–40 րոպե անց:
Մեկից երեք տարեկան երեխաների համար օրական չափաբաժինը կազմում է մոտ 50 գ, իսկ յոթ տարեկանից հետո այն կարելի է ավելացնել մինչև 150–200 գ:
Ռոսկաչեստվոյում նշել են, որ կեռասի միջին կալորիականությունը 100 գրամում կազմում է 52 կկալ։ Հատապտուղը պարունակում է բջջանյութ, որը նպաստում է մարսողության կարգավորմանը և աղիքների առողջ միկրոֆլորայի պահպանմանը: Բացի այդ, կալիումի բարձր պարունակության շնորհիվ մուգ սորտերը կարող են օգտակար լինել բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդկանց և նպաստել խոլեստերինի մակարդակի կարգավորմանը:
Միևնույն ժամանակ, մասնագետները շաքարային դիաբետ ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս սահմանափակել կեռասի օգտագործումը օրական մինչև 100 գ գլյուկոզայի բարձր պարունակության պատճառով: Ալերգիայի դեպքում խորհուրդ է տրվում հրաժարվել հատապտղից, կամ էլ բժշկի հետ խորհրդակցելուց հետո նախապատվությունը տալ բաց գույնի սորտերին:

