Վայոց Ձորում Մեղրի փառատոն կանցկացվի

03.07.2026, 21:15
Վայոց Ձորում առաջին անգամ կանցկացվի «Եղեգիս Ֆեստ» մեղրի փառատոնը
Վայոց Ձորում Մեղրի փառատոն կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 25-ին Վայոց Ձորում առաջին անգամ կանցկացվի «Եղեգիս Ֆեստ» մեղրի փառատոնը։

Փառատոնի ողջ ընթացքում կարելի է ոչ միայն համտեսել ու բացահայտել, այլև հասկանալ՝ ինչո՞ւ է Հայաստանի վայրի բնությունն այդքան յուրահատուկ, հայտնում է «Եղեգիս ֆեստը», որը միջոցառման կազմակերպիչն է։

Փառատոնն իրականացվում է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի շրջանակում: 

Փառատոնը ֆինանսավորվել է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ՝ Darwin Initiative-ի, Bears in Mind foundation-ի միջոցով: