Հայագիտական դասընթացներ՝ Բելգիայի Գենտի համալսարանում, Էմին Օհանյանը՝ Atyrau Open 2026-ի հաղթող, բրոնզե մեդալ՝ կարատեի Աշխարհի առաջնությունից. շաբաթվա լավ լուրերը
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․Ներկայացնում ենք անցած շաբաթվա (հոկտեմբերի 19–23) լավ լուրերի ընտրանին։
Եվ այսպես․․․
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը 86 կգ քաշային ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն։
Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։
Հայաստանի չորս մարմնամարզիկներ նվաճել են Ռոտերդամում ընթացող աշխարհի առաջնության առանձին վարժությունների եզրափակիչների ուղեգրեր։
Հայաստանի կարատեի հավաքականի մարզիկ Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Աշխարհի Մ21 տարեկանների առաջնությունում։
Հայաստանը Վրաստանում կայացած ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարից վերադարձել է 9 մեդալով՝ 2 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե:
Հայ գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է Atyrau Open 2026-ի հաղթող։
Հայ դերասան Սամվել Թադևոսյանը նկարահանվել է կանադական Canada Goose-ի Snow Goose 2026 թվականի աշուն-ձմեռ հավաքածուի գովազդային արշավում։
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը և կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը մասնակցում են շախմատի Եվրոպայի 41-րդ ակումբային գավաթին և կանանց 30-րդ ակումբային գավաթին։
Բելգիայի Գենտի համալսարանում հայագիտական դասընթացներ կանցկացվեն։
«Բենֆիկա» ակումբի ֆուտբոլային ակադեմիան Հայաստանում, որի բացումը նախատեսված է 2027 թ.-ի ամռանը, կունենա մարզադաշտ և 6 ֆուտբոլային դաշտ։
Մատենադարանի համար ձեռք կբերվի երկու հնագույն հայկական ձեռագիր։
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանի էքսկուրսիոն ծրագիրը հինգերորդ տարին անընդմեջ հաղթել է World Travel Awards միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխության «Եվրոպայում բրենդիի արտադրության լավագույն էքսկուրսիա» (Europe’s Leading Brandy Distillery Tour) անվանակարգում:

