Փոշու և ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան Երևանում հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում գերազանցել է թույլատրելի սահմանը
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում օդում փոշու և ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում է արձանագրվել:
Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի տարբեր շրջաններում իրականացված դիտարկումների արդյունքներով։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Կենտրոնում՝ հոկտեմբերի 15-ից 19-ը,
-Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին,
-Շենգավիթում և Նոր Նորքում՝ չեն գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Կենտրոնում՝ հոկտեմբերի 14-ին,
-Արաբկիրում և Շենգավիթում և Նոր Նորքում չեն գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

