Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին մեկ տրիլիոնը վաստակելու կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շնորհավորանք է հղել SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին այն բանից հետո, երբ վերջինիս կարողությունը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։
«Ես նրան երկտող եմ գրել և դրանում նշել. «Շնորհավորում եմ, շատ լավ է», - ասել է նախագահը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ամերիկյան առաջնորդը հավելել է, որ Մասկի հետ «շատ լավ հարաբերություններ» ունի։
Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ իր վարչակազմի կողմից ԱՄՆ բոլոր բնակիչների համար էլեկտրոմոբիլների պարտադիր օգտագործման մերժումը «փոքրիկ տարաձայնություն» է առաջացրել իր և Tesla-ի հիմնադիր Մասկի միջև։
«Իլոնն այդքան էլ հիացած չէ դրանից, և ես կարող եմ դա հասկանալ, բայց նրա մոտ ամեն ինչ կարգին է», - ասել է Թրամփը։
Նշենք, որ 2025թ.-ին SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 700 մլրդ դոլարը։

