15 ժամ ջուր չի լինի ՀՀ մարզերից մեկի որոշ հասցեներում

03.07.2026, 09:02
Վթարային աշխատանքներով պայմանավորված ՀՀ մարզերից մեկի որոշ հասցեներում 15 ժամ ջուր չի լինի
15 ժամ ջուր չի լինի ՀՀ մարզերից մեկի որոշ հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Վթարային աշխատանքներով պայմանավորված ՀՀ մարզերից մեկի որոշ հասցեներում 15 ժամ ջուր չի լինի։

Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը,
վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 24:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր,
Այնթապ գյուղերի, գյուղ Նոր Խարբերդ 27, 28, 29 փողոցների և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և
կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։