Մանո և Նանո․ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի (ՖՈՏՈ)

02.07.2026, 19:37
Մանուլը Հայաստանի կենդանական աշխարհի համար առանձնահատուկ նշանակություն ունի․ ՖՈՏՈ
Մանո և Նանո․ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի։

Այգում արդեն կարելի է տեսնել վայրի կատվազգիների ամենայուրահատուկ ներկայացուցիչներից մեկին՝ մանուլներին (Otocolobus manul)    

«Ծանոթացե՛ք մեր նոր բնակիչներին՝ Մանոյին և Նանոյին։ Նրանց անհնար է շփոթել այլ կատվազգիների հետ․ կլորավուն, փոքր-ինչ տափակ և մշտապես «դժգոհ» թվացող մռութը նրանց գլխավոր այցեքարտն է», – նշվում է կենդանաբանական այգու հաղորդագրության մեջ։ 

Մանուլը Հայաստանի կենդանական աշխարհի համար ևս առանձնահատուկ նշանակություն ունի։ Նախկինում այն հանդիպել է նաև Հայաստանում, սակայն երկար ժամանակ տեսակի վերաբերյալ նոր տվյալներ չեն եղել, և այն համարվել է հանրապետությունում անհետացած։ Ներկայումս իրականացվում են հետազոտական աշխատանքներ՝ մեր երկրում նրա ներկայությունը բացահայտելու և նոր գրանցումներ արձանագրելու նպատակով 

Ի դեպ, Մանոն և Նանոն կարմրավուն մանուլի ենթատեսակի ներկայացուցիչներ են, և ներկայումս ցուցադրվում են միայն Երևանի կենդանաբանական այգում։