Փաշինյանը ժամանել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը (ՎԻԴԵՈ)
03.07.2026,
10:24
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել էր, որ հուլիսի 3-ին մեկնելու է Իրան. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան։
«Ժամանեցի Թեհրան՝ մասնակցելու ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը»,- սոցցանցի իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել էր, որ հուլիսի 3-ին մեկնելու է Իրան, վերադառնալու է նույն օրը։

