Հուլիսի 3-ին կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում. Սուրենյան (ՎԻԴԵՈ)

03.07.2026, 11:57
Ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի. ՎԻԴԵՈ
Հուլիսի 3-ին կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում. Սուրենյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է մոտեցող ցիկլոնի և առաջիկա 5 օրերին սպասվող եղանակի մասին։

Ըստ նրա, հուլիսի 3-ին կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում. ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի։

«Այսօր ուշ երեկոյան ժամերից սկսած՝ այդ տաք օդերի ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովի շրջաններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքներին, որոնք գալիս են հյուսիս-արևմուտքից, ինչն իր հետ կբերի ջերմաստիճանի նվազում։  Այսպիսով՝ հուլիսի 4-6-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով՝ այսօրվա համեմատ։  Այսօր ուշ երեկոյան Հայաստանի առանձին շրջաններում, իսկ հուլիսի 4-8-ը՝ գիշերը և հետկեսօրյա ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, ցավոք, կտեղա նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-23 մետր վայրկյան արագությամբ»,- նշել է Սուրենյանը։