«Сядут все»․ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և դատական բարեփոխումների մասին

02.07.2026, 18:58
Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքացիները փողոցում իրեն հարցնում է, թե ինչու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ
«Сядут все»․ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և դատական բարեփոխումների մասին

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքացիները փողոցում իրեն հարցնում է, թե ինչու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ։

«Կա իշխանությունների բաժանում և տարանջատում։ Օրենսդիր և գործադիր իշխանությունները չեն կարող կատարել արդարադատության մարմինների դերը։ Դժվար եմ պատկերացնում առանց նոր Սահմանադրության այդ խնդիրների լուծումը։ Պետք է ներդնել Երդվյալ ատենակալների ինստիտուտ։ Եվ գործող բոլոր դատավորներին պետք է տալ դատավորի պաշտոնակատարի կարգավիճակ, և գործարկել բարեվարքության խորը ստուգման գործընթաց»,– հայտարարեց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով, այն մարդիկ, ում «քսակը հաստ է, ցանկացած գործով խնդիր չունեն»։

«Դիակի վրա կարող ա մարդկանց բռնեն, գնան, հետո արդարանան։ Եռագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում այս ութ տարի է, այդ թվում՝ նաև այն պատճառով, որ ժողովրդավար ենք, սկզբունքներ ենք պահում։ Որ ավտորիտար լինեինք, տոտալիտար լինեինք, այդ խնդիրը չէր լինի», – ասաց Փաշինյանը։

Նրա գնահատմամբ, արդարադատության ինստիտուտը «ամենաչկայացածն է»։

«Չի կարող լինել օլիգարխիական դատական համակարգ Հայաստանի Հանրապետությունում։ Ամեն օր ես դրա դեմ պայքարելու եմ բոլոր հնարավոր և անհնար միջոցներով։ Ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանը պիտի նստի։ Ինչու՞ եմ ասում, որովհետև ժողովուրդն էլ ինձ է ասել և մանդատ էլ տվել է», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ խոսքը ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի մասին է։

«Сядут все»,– հայտարարեց վարչապետը։