Հայկական հեռախոսահամար՝ առանց սահմանների. ինչպես ճամփորդել 2026 թ.-ին սեփական SIM քարտով

02.07.2026, 10:49
Ինքնաթիռը վայրէջք կատարեց։ Դուք դեռ չեք էլ հասցրել դուրս գալ ժամանման գոտուց, բայց արդեն անհրաժեշտ է բացել Google Maps-ը, աշխատանքային չատում տեղեկացնել  ժամանման մասին և տաքսի գտնել
Հայկական հեռախոսահամար՝ առանց սահմանների. ինչպես ճամփորդել  2026 թ.-ին սեփական SIM քարտով
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ինքնաթիռը վայրէջք կատարեց։ Դուք դեռ չեք էլ հասցրել դուրս գալ ժամանման գոտուց, բայց արդեն անհրաժեշտ է բացել Google Maps-ը, աշխատանքային չատում տեղեկացնել ժամանման մասին և տաքսի գտնել։ Հեռախոսը Ձեր ձեռքին է, երբ հանկարծ հասկանում եք՝ ինտերնետ չկա։ Ռոումինգը միացված չէ։ Անհրաժեշտ է տեղական SIM քարտ՝ հերթ, հաղորդակցման դժվարություններ, ու պարզ չէ, թե, ընդհանրապես, որտեղ են այն վաճառում։

Ծանո՞թ իրավիճակ է։ Մեզնից շատերն առնվազն մեկ անգամ բախվել են այս խնդրին։ Եվ ամեն անգամ նույն պատմությունն է. կամ փորձում ես միանալ օդանավակայանի Wi-Fi-ին, կամ կանգնում ես տեղական SIM - քարտի հերթում՝ ժամանակ կորցնելով երկրում։

Երեք սցենար, որոնք չեն աշխատում

Սցենար 1. «Օդանավակայանում Wi-Fi կգտնեմ»

Բաց ցանցերը ռիսկային են։ Բանկային քարտերի տվյալները, աշխատանքային էլեկտրոնային հասցեն, գաղտնաբառերը՝ այս ամենը խոցելի է հանրային ցանցերում։ Բացի այդ, Wi-Fi ամենուր չէ, որ կա, և ոչ միշտ է նորմալ աշխատում։

Սցենար 2. «Տեղական SIM քարտ կգնեմ»

Հերթ օդանավակայանում։ Օտար լեզվով բացատրություններ, թե որ սակագինն է ձեզ անհրաժեշտ։ Ձեր հայկական համարի կորուստ, ինչը նշանակում է բաց թողնված զանգեր հարազատներից, գործընկերներից, բանկային հաղորդագրություններ և բաց թողնված զանգեր նաև նրանցից, ովքեր չգիտեն ձեր նոր համարը։

Սցենար 3. «Առանց ինտերնետի էլ յոլա կգնամ»

Իրատեսական է միայն այն դեպքում, եթե արշավի եք մեկնում լեռներ։ 2026 թվականին առանց տեղորոշման, հաղորդագրությունների և առցանց քարտեզների ճամփորդությունը վերածվում է որոնումների։

юком 3 натвика

Օրինակներ իրական կյանքից

Երևանից UX/UI դիզայներ Աննան առաջին անգամ էր թռչում Հռոմ։ Մեկնումից առաջ նա հենց Ucom հավելվածում ակտիվացրել էր uTravel փաթեթը՝ 4 ԳԲ 7 օրվա համար 4500 դրամով։ Տևել էր մեկ րոպե։

Հռոմի օդանավակայանում նա դուրս եկավ ինքնաթիռից, բացեց Google Maps-ը, գտավ ավտոբուսի կանգառը և մայրիկին գրեց, որ տեղ է հասել։ Այս ամենը՝ դեռ ուղեբեռը ստանալուց առաջ։ «Ես նույնիսկ չէի էլ մտածում կապի մասին, պարզապես օգտվում էի հեռախոսից, ինչպես տանը», — ասում է Աննան։

ՏՏ մասնագետ Արամը տարեկան մի քանի անգամ թռչում է Դուբայ։ Նա նախընտրում է 6 ԳԲ 7 օրվա համար փաթեթը՝ 4500 դրամով։ Նրա համար սա հարմարավետություն չէ, այլ աշխատանք՝ աշխատանքային նամակագրություն, հրապարակումներ, զանգեր գործընկերներից։

Ամենակարևորը՝ նա պահպանում է իր հայկական համարը։ Գործընկերները զանգում են ուղիղ, ոչ ոք չի ստանում «ես հիմա ուրիշ համար ունեմ» հաղորդագրությունը, և կոնտակտների հետ կապված ոչ մի խառնաշփոթ չի լինում։

«Գործուղման մեջ անհասանելի լինել չի կարելի։ Ucom-ի ռոումինգով ես պարզապես աշխատում եմ այնպես, ասես ոչ մի տեղ չեմ մեկնել», - ասում է Արամը։

Դիզայներ Սոֆյան օգտվում է Level Up+ 8000 հետվճարային սակագնային պլանից, որը ներառում է 300 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ ռումինգում օգտագործելու համար, իսկ սպառելուց հետո անսահմանափակ ինտերնետ ռոումինգում մինչև 128կբ/վ արագությամբ։ 

«Մենք պարզապես շփվում էինք ողջ օրը և չէինք մտածում փողի մասին։ Սա թանկ է ցանկացած սակագնից», - նշում է Սոֆյան։

Ինչպես է դա աշխատում

Ucom-ի ռոումինգը ձեր հայկական համարն է արտերկրում։ Առանց նոր SIM քարտերի, առանց կոնտակտների կորստի, առանց տեխնիկական քաշքշուկների։

Ճամփորդությունից առաջ. ակտիվացրեք ռոումինգն անվճար՝ Ucom հավելվածի միջոցով կամ հավաքելով *121*1#  Կանխավճարային սակագնային պլանների բաժանորդներին ոչինչ անել պետք չէ. ռոումինգն ավտոմատ միացված է։ Ինքնաթիռի վայրէջքից հետո հեռախոսն ավտոմատ կերպով միանում է տեղի ցանցին։ Կստանաք SMS՝ սակագների մասին տեղեկատվությամբ։

uTravel փաթեթները հասանելի են տասնյակ երկրներում, այդ թվում՝ Վրաստան, Եգիպտոս, ԱՄԷ, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Թունիս, Ալբանիա և այլն։

Հասանելի են uTravel ինտերնետ ռոումինգի հետևյալ փաթեթները․

1 ԳԲ 7 օրվա համար — 1990 դրամ

4 ԳԲ 7 օրվա համար – 4500 դրամ

6 ԳԲ 7 օրվա համար – 6500 դրամ

9 ԳԲ 7 օրվա համար – 9500 դրամ

Փաթեթները կարելի է միացնել Ucom հավելվածով կամ հավաքելով *121*31#՝ 1 ԳԲ-ի, *121*32#՝ 4 ԳԲ-ի, *121*33#՝ 6GB-ի և *121*34#՝ 9 ԳԲ-ի ակտիվացման կոդերով։

Եթե ձեզ անհրաժեշտ են միայն հաղորդագրություններ կատարել՝ WhatsApp, Telegram, Viber, Messenger և այլն, կարող եք օգտագործել «Չաթ ռոումինգում» փաթեթը — օրական 1500 դրամով, ակտիվացման կոդը՝ *121*21#։


юком 3 натвика

Եթե ինչ-որ բան այնպես չէ

  • Եթե սմարթֆոնն ավտոմատ կերպով չի միանում որևէ օպերատորի, կարող եք Ձեր սմարթֆոնի «Կարգավորումներ» բաժնից ընտրել ցանկալի օպերատորին՝ անջատելով ցանցի ավտոմատ ընտրության հնարավորությունը։ Ցանցը մեխանիկորեն ընտրելու համար կարող եք սեղմել այստեղ, որոնել Ձեր սմարթֆոնի մոդելը, ընտրել «Set up roaming» տարբերակը, որից հետո համակարգը կցուցադրի Ձեր սմարթֆոնով ցանցն ընտրելու քայլերը։
  • Եթե ոչ մի դեպքում չեք կարողանում օգտվել ինտերնետ ծառայություններից, համոզվեք, որ Ձեր սմարթֆոնի «Կարգավորումներ» բաժնում միացրել եք "Data roaming"-ը։

  •   Եթե օգնության կարիք ունեք, զանգահարեք Ucom-ի Զանգերի սպասարկման կենտրոն անվճար համարով՝ +374 11 444 444 կամ օգտվեք Ucom-ի առցանց օգնության ծառայությունից՝ սոցիալական հարթակներով:

Ճանապարհորդությունը սկսվում է ոչ թե օդանավակայանում, այլ այն պահին, երբ վստահ եք, որ կապն անխափան է։ Ակտիվացրեք ռոումինգը մեկնելուց առաջ և վայելեք ուղևորությունը։