Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի շախմատի փոխչեմպիոն, «Հրազդան» մարզադաշտում վազքուղի կստեղծվի, բասկետբոլի ՀՀ հավաքականի հաղթանակը, շաբաթվա լավ լուրերը
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (հուլիսի 6-10-ը) լավ լուրերի ընտրանին։
Եվ այսպես․․․
Հուլիսի 21-ից 26-ը «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի մրցաշարը։
«Նովոստի Արմենիա»ն ներկայացրել է ամռան ամենախենթ փառատոները։
Հայ դպրոցական Միքայել Դարբինյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում։
Պորտուգալական «Բենֆիկայի» ակադեմիան մուտք է գործում Հայաստան։
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Տերտերյանը նվաճել է Սկոպյեում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության ոսկե մեդալը։
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում։
Սոֆիա Բաղրամյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների արագ շախմատի փոխչեմպիոն:
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը կամային հաղթանակ է տարել Մալթայի նկատմամբ։
«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի։
Ինչպես են երևանցիներն այս տարի տոնելու Վարդավառը։
Մանվել Վարդանյանը հռչակվել է շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն։
Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումը կմեկնարկի «Chora Gavit: A Score for Moving Bodies» եզակի երաժշտական ինստալացիա-պերֆորմանսով։
ՀՀ 4 շախմատիստ ընդգրկվել է Լեհաստանի Ժեշուվ քաղաքում անցկացված տղաների և աղջիկների կայծակնային շախմատի 2026 թ.-ի Եվրոպայի առաջնության ուժեղագույնների տասնյակում։
65 կգ քաշային ըմբիշ Արեն Հայրապետյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ։

