Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը կամային հաղթանակ է տարել Մալթայի նկատմամբ

09.07.2026, 16:15
Խմբային փուլի նախավերջին խաղում մեր ընտրանին 97:90 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը  կամային հաղթանակ է տարել Մալթայի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է վստահ ելույթները Երևանում անցկացվող ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում՝ երրորդ անընդմեջ հաղթանակը տոնելով։

Այս մասին հայտնում է Բասկետբոլի ֆեդերացիան։

Ֆեդերացիայի տեղեկացմամբ, խմբային փուլի նախավերջին խաղում մեր ընտրանին 97:90 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին։

Նշվում է, որ հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Միխայիլ Պետրովը, որը գրանցել է 14 միավոր, 17 ռեբաունդ, 6 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել է Դմիտրի Հաջյանը՝ 31 միավոր։

Հայաստանի Մ16 հավաքականը խմբային փուլի վերջին խաղը կանցկացնի հուլիսի 9-ին, Մոնակոյի հավաքականի դեմ: Խաղը կմեկնարկի 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնի մարզադահլիճում: