Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի Մ20 առաջնության ոսկե մեդալակիր
07.07.2026,
21:57
Եզրափակչում Սամվել Տերտերյանը գոտեմարտեց ադրբեջանցի Ջավիդան Նահմատովի հետ և հաղթեց 4:0 հաշվով
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Տերտերյանը նվաճեց Սկոպյեում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության ոսկե մեդալը։
Այս մասին հայտնում է Sportaran-ը։
Տերտերյանը հանդես եկավ մինչև 77 կգ քաշային կարգում։
Եզրափակչում Սամվել Տերտերյանը գոտեմարտեց ադրբեջանցի Ջավիդան Նահմատովի հետ և հաղթեց 4:0 հաշվով՝ դառնալով Եվրոպայի Մ20 չեմպիոն։
Նշենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում հուլիսի 6-ից ընթանում է ըմբշամարտի Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Առաջինը պայքարի մեջ են մտել հունահռոմեականները։

