Ըմբիշ Արեն Հայրապետյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ 65 կգ քաշային ըմբիշ Արեն Հայրապետյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ։
Այս մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները:
Այսօր գորգ դուրս եկած ըմբիշներից եզրափակիչ է դուրս եկել 65 կգ քաշային Արեն Հայրապետյանը: Վերջինս կիսաեզրափակչում 6-5 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին:
79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
57 կգ քաշային Սաշա Պետրոսյանն ու 97 կգ քաշային Հակոբ Հակոբյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն:
70 կգ քաշային Դավիթ Դավթյանի համար Եվրոպայի առաջնությունն ավարտված է:
Նշենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթանում է ըմբշամարտի Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

