10-ամյա շախմատիստուհին դարձել է Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն

09.07.2026, 10:37
Սոֆիան 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 189 կետով բարելավեց իր արագ շախմատի վարկանիշը
10-ամյա շախմատիստուհին դարձել է Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Սոֆիա Բաղրամյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների արագ շախմատի փոխչեմպիոն:

Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիան։

Սոֆիան 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 189 կետով բարելավեց իր արագ շախմատի վարկանիշը:

Նշենք, որ հուլիսի 7-ից 9-ը Լեհաստանի Ժեշուվ քաղաքում անցկացվել է 2026 թ.-ի Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: