Բասկետբոլի ՀՀ-ի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունում
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում։
Այս մասին հայտնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է վստահ ելույթները Երևանում անցկացվող ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում. երրորդ խաղում մեր ընտրանին 97:90 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին։
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է դարձել Միխայիլ Պետրովը, որը գրանցել է 14 միավոր, 17 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում: Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաատակել է Դմիտրի Հաճյանը (31):
Հայաստանի Մ16 հավաքականը խմբային փուլի վերջին խաղը կանցկացնի հուլիսի 9-ին՝ ժամը 19:00-ին Մոնակոյի հավաքականի դեմ։
Մուտքն ազատ է։

