Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
15.07.2026,
16:49
Փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված 1 բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, 1 անլար ականջակալի պատյան և բաժանորդային քարտի պատյան՝ թղթե փաթեթով
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել դատապարտյալին այցելած փաստաբանին, հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։
Արդյունքում փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված 1 բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, 1 անլար ականջակալի պատյան և բաժանորդային քարտի պատյան՝ թղթե փաթեթով:
«Հարկ է նշել, որ փաստաբանը, նախքան քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մուտք գործելը, սահմանված կարգով իրազեկվել է բնակելի գոտի մուտք գործելու` արգելված իրերի հանձնման կանոնների մասին: Փաստաբանը ենթարկվել է վարչական պատասխանատվության», – նշվում է հաղորդագրության մեջ։

