Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը միացել է NBA-ի «Չիկագո Բուլս» ակումբի մարզչական շտաբին
15.07.2026,
15:56
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը միացել է NBA-ի «Չիկագո Բուլս» ակումբի մարզչական շտաբին՝ որպես օգնական մարզիչ
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը միացել է NBA-ի «Չիկագո Բուլս» ակումբի մարզչական շտաբին՝ որպես օգնական մարզիչ։
34 տարվա NBA-ի փորձ ունեցող մասնագետը նոր մրցաշրջանում կաշխատի լիգայի ամենահայտնի ակումբներից մեկում՝ շարունակելով նաև գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան Facebook-ում:
Կալամյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է NBA-ի մի շարք ակումբներում, իսկ 2022 թվականից գլխավորում է Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը։

