«Նա կհասնի մեծ հաջողության»․ Սաուդիան Արաբիայում անդրադարձել են Սպերցյանի հեռանկարներին

13.07.2026, 15:45
Սաուդցի ֆուտբոլային գործակալ Ահմեդ ալ-Մուալիմը գնահատել է կենտրոնական կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարները «Ալ Ահլի» ակումբում
«Նա կհասնի մեծ հաջողության»․ Սաուդիան Արաբիայում անդրադարձել են Սպերցյանի հեռանկարներին

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սաուդցի ֆուտբոլային գործակալ Ահմեդ ալ-Մուալիմը «Евро-Футбол.Ру» ցանցային պարբերականին տված էքսկլյուզիվ հարցազրույցում գնահատել է կենտրոնական կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարները «Ալ Ահլի» ակումբում։

Սպերցյանն ավարտել է տեղափոխությունը ռուսական «Կրասնոդար» ակումբից սաուդական «Ալ Ահլի»։ Ֆուտբոլիստը բժշկական զննում է անցել Պորտուգալիայում և պայմանագիր ստորագրել Սաուդյան Արաբիայի ակումբի հետ։

«Ես լավ գիտեմ Էդուարդ Սպերցյանին և հետևում եմ նրա կարիերային։ Լավ հարաբերություններ ունեմ նրա շրջապատի մարդկանց հետ, բայց գործարքին չեմ մասնակցել։ Կարծում եմ, որ նա որակյալ ֆուտբոլիստ է, ով ունակ է ուժեղացնել «Ալ Ահլին»։ Նրա խաղաոճն ու փորձը կօգնեն թիմին։ «Կրասնոդարում» նա առանցքային խաղացող էր: Կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայում ևս կարող է դրսևորել իրեն և մեծ հաջողությունների հասնել։ Նրա համար սա նույնպես լավ փորձ է՝ հաշվի առնելով, թե ինչ խնդիրներ է դնում իր առջև «Ալ Ահլին»»,- ասել է գործակալը։

Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված է չորս տարվա ժամկետով՝  մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Ակնկալվում է, որ Սպերցյանը նոր թիմին կմիանա նախամրցաշրջանային հավաքի ժամանակ, որը «Ալ Ահլին» կանցկացնի Ավստրիայում։

ՌՊԼ-ի (Ռուսաստանի պրեմիեր լիգա) 2025/2026 մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, խփել 14 գնդակ և կատարել 18 գոլային փոխանցում։

Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։