Ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
13.07.2026,
09:58
Բրոնզե գոտեմարտում հայ ըմբիշը 8-0 հաշվով առավելության հասավ հունգարացի մրցակցի նկատմամբ ու կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 125 կգ քաշային Հենրիկ Հայկյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
Այս մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։
Բրոնզե գոտեմարտում հայ ըմբիշը 8-0 հաշվով առավելության հունգարացի մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
Ինչպես հայտնում է ֆեդերացիան, ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային պայքարում գրավել է 3-րդ տեղը։
Մեր տղաները նվաճել են 6 մեդալ՝ 2 արծաթե և 4 բրոնզե:

