Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար (ՎԻԴԵՈ)
15.07.2026,
15:05
Այս տարվա աշնանը ՀՀ քաղաքացիներն արդեն կկարողանան ստանալ ժամանակակից կենսաչափական անձնագրեր և ID քարտեր․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»,- ասել է նախարարը։
Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարվա աշնանը ՀՀ քաղաքացիներն արդեն կկարողանան ստանալ ժամանակակից կենսաչափական անձնագրեր և ID քարտեր։

