Կոտայքում փլուզվել է ՀԷԿ–ի բետոնե ծածկը, երկու աշխատակից դուրս են բերվել արգելափակումից
15.07.2026,
15:27
Կոտայքում ՀԷԿ–ի տանիք է փլուզվել, կան տուժածներ
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 15-ին՝ ժամը 13։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզվել է տանիք․ կա արգելափակված քաղաքացի, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Նախնական տվյալներով` վերանորոգման աշխատանքների ժամանակ մասնակի փլուզվել է շինության բետոնե ծածկը։ Երկու աշխատակից դուրս են բերվել արգելափակումից։

