Զինեդին Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Զինեդին Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, X-ի իր էջում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիայի հավաքականն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում պարտվել է Իսպանիայի ընտրանուն (0:2): Թիմը պետք է անցկացնի հանդիպում երրորդ տեղի համար։ Մրցաշարի ավարտից հետո Դիդիե Դեշամը կլքի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, ով զբաղեցնում է այն արդեն 14 տարի։
Զիդանը 54 տարեկան է, մասնագետի վերջին աշխատավայրը եղել է իսպանական «Ռեալը», որը նա գլխավորել է 2019-2021 թվականներին, ինչպես նաև 2016-2018 թվականներին։ Նրա գլխավորությամբ մադրիդցիները երեք անգամ հաղթել են Չեմպիոնների լիգան, երկուական անգամ՝ Իսպանիայի առաջնությունն ու Սուպերգավաթը։
Խաղային կարիերայի ընթացքում Զիդանը հանդես է եկել ֆրանսիական «Կան», «Բորդո», իտալական «Յուվենտուս» և «Ռեալ» ակումբներում, որի հետ 2003 թվականին հաղթել է Իսպանիայի առաջնությունը, իսկ 2002 թվականին գերմանական «Բայերի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչում (2:1) խփել է հաղթական գոլը։ «Յուվենտուսի» հետ նա երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն։ Ֆրանսիայի հավաքականի կազմում Զիդանն անցկացրել է 108 հանդիպում, խփել 31 գոլ և կատարել 29 գոլային փոխանցում, դարձել է աշխարհի առաջնության հաղթող (1998) և արծաթե մեդալակիր (2006), ինչպես նաև Եվրոպայի չեմպիոն (2000)։

