Բացահայտվել է 114 հանցագործություն. Ոստիկանությունը ներկայացրել է ՀՀ-ում օպերատիվ իրավիճակը
15.07.2026,
15:13
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է հուլիսի 14-ից 15-ը ՀՀ-ում օպերատիվ իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա /. ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է հուլիսի 14-ից 15-ը ՀՀ-ում օպերատիվ իրավիճակը։
Ըստ ՆԳՆ ոստիկանության տրամադրած տեղեկատվության, բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
- 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենք կրելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու։
- 2-ական դեպք՝ գույքին տիրանալու, հետամտելու:
Բացահայտվել է նաև խոշտանգման, վստահված գույքը հափշտակելու, համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ազատությունից ապօրինի զրկելու, անհետաձգելի միամտության որոշումը չկատարելու, մշակութային արժեքների մաքսանենգության, փաստաթղթի կեղծիքի և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
- 1 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
- 1 դեպք՝ գույքին տիրանալու։
Հայտնաբերվել է 14 հետախուզվող։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

