Ֆրանսիայի դեսպանատան ընդունելության հյուրերի մոտ սննդային թունավորման ախտանիշներ են ի հայտ եկել. դիվանագիտական առաքելությունը դիմել է ՀՀ ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտնել է, որ 2026 թ.-ի հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելությունից հետո, որոշ հյուրեր հաղորդել են սննդային թունավորման ախտանշանների մասին։
«Մենք տեղեկացվել ենք, որ հուլիսի 14-ի ընդունելության որոշ հյուրերի մոտ ի հայտ են եկել սննդային թունավորման նմանվող ախտանիշներ»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի դեսպանությունն ներողամտություն է հայցել հյուրերից պատճառված անհարմարության համար։
Դեսպանատունը նաև հայտնել է, որ դիմել է Հայաստանի առողջապահության նախարարությանը՝ ախտանիշների առաջացման պատճառները պարզելու համար։
Հուլիսի 14-ին Ֆրանսիայում նշվում է Ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը։ Այս կապակցությամբ ֆրանսիական դիվանագիտական ներկայացուցչությունները ավանդաբար պաշտոնական ընդունելություններ են անցկացնում։

