Ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր, բասկետբոլի ՀՀ հավաքականը` Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր, ՀՀ-ի ամենահյութեղ սեզոնը, շաբաթվա լավ լուրերը

18.07.2026, 13:50
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (հուլիսի 13-17-ը) լավ լուրերի ընտրանին
Ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր, բասկետբոլի ՀՀ  հավաքականը` Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր, ՀՀ-ի ամենահյութեղ սեզոնը, շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (հուլիսի 13-17-ը) լավ լուրերի ընտրանին։

Եվ այսպես․․․

Ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր։

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը ոսկե մեդալ է նվաճել։

Հայ դպրոցականները 5 մեդալ են նվաճել Կոլումբիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում։

Master Award, «Փարաջանովյան թալեր» և պոեզիա փրկության համար․ Երևանում անցկացվել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը։

Ամառ, որն ուզում ես համտեսել. Հայաստանի ամենահյութեղ սեզոնը։

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը միացել է NBA-ի «Չիկագո Բուլս» ակումբի մարզչական շտաբին՝ որպես օգնական մարզիչ։

Առաջիկա ամիսներին Հայաստանի տարբեր մարզերում կանցկացվեն բազմազան փառատոներ՝ գաստրոնոմիկից մինչև երաժշտական։

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու բարավորի որմնանկարի (13-րդ դ.) ամրակայման և մաքրման աշխատանքները։

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը ԱՄՆ-ում անցկացված «World Open 2026» կայծակնային շախմատի մրցաշարում:

Էմոջիների համաշխարհային օրվա կապակցությամբ ներկայացրել ենք զվարճալի քվիզ՝ առաջարկելով հայտնի ֆիլմերը գուշակել միայն էմոջիների միջոցով։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ։