Երգչուհի Ռիհանան «Մակարենա» է պարել Ֆուտբոլի ԱԱ-2026-ին (ՎԻԴԵՈ)

21.07.2026, 19:37
Երգչուհի Ռիհանան «պայթեցրել է» ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի տրիբունաները, որի կադրերը տարածվել են սոցցանցերում. ՎԻԴԵՈ
Երգչուհի Ռիհանան «Մակարենա» է պարել Ֆուտբոլի ԱԱ-2026-ին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Բարբադոսցի երգչուհի Ռիհանան «պայթեցրել է» ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի տրիբունաները:

Իսպանիայի և Արգենտինայի միջև հանդիպման դադարի ժամանակ երգչուհին կատարել է «Մակարենա» պարը, որի կադրերն ակնթարթորեն տարածվել են սոցիալական ցանցերում, փոխանցում է super.ru-ն։

Երգչուհին խաղին ներկա է գտնվել ամուսնու՝ A$AP Rocky-ի հետ: Մինչ երաժիշտը կոկտեյլ էր խմում, երգչուհին պարում էր և շամպայն խմում, ինչի վրա ուշադրություն են դարձրել բազմաթիվ երկրպագուներ:

38-ամյա Ռիհանան և 37-ամյա A$AP Rocky-ն երեք երեխա են մեծացնում՝ 4-ամյա որդուն՝ RZA Աթելսթոնին, 2-ամյա որդուն՝ Ռիոտ Ռոուզին, և դստերը՝ Ռոկի Այրիշին, որը ծնվել է 2025 թվականին: