Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» տաղավարների աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել

23.07.2026, 13:32
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի տաղավարների աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել
Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» տաղավարների աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի տաղավարների աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել։

Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ տաղավարներն աստիճանաբար փակվում են, մի մասն արդեն կապարակնքված է։ Նրանք սպառնում են փակել նապարհը՝ դժգոհելով, որ իրենց զրկում են ապրուստի միջոցներից։

Նշենք, որ հուլիսի 7-ին դատարանը երկու ամսով կալանավորել է Multi Group-ի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նա ներգրավված է խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման, ինչպես նաև ապօրինի որսի վերաբերյալ քրեական գործում։

Դրանից հետո հայտնի դարձավ հոլդինգի մեջ մտնող շուրջ 70 ձեռնարկությունների գործունեության դադարեցման մասին։ Իրավապահ մարմինների պաշտոնական հաստատում չի եղել։ Ծառուկյանի կապարակնքված ձեռնարկություններից մի քանիսի աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով վերսկսել օբյեկտների աշխատանքը։

Բացի այդ, անցյալ շաբաթ մի քանի օր պարապուրդի մեջ էր նաև «Արարատցեմենտ» գործարանը՝ վերսկսելով աշխատանքը հուլիսի 10-ին։ Հուլիսի 16-ին Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում «Արարատցեմենտ» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին միջնորդությունը։