Այսօր 6 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում

23.07.2026, 12:02
Երևանի կենտրոնի որոշ հասցեներում այսօր 6 ժամ ջուր չի լինի
Այսօր 6 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի կենտրոնի որոշ հասցեներում այսօր 6 ժամ ջուր չի լինի։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 23-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Արշակունյաց Պող. 2-20 շենքերի , Բրյուսովի փողոցի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։