Գողացել է զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ․ 29–ամյա երիտասարդը հենց գողության բռնվել է (ՎԻԴԵՈ)

22.07.2026, 20:25
29–ամյա երիտասարդը կոտրել է դռան փականն ու գողացել աշխատանքային գործիքներ․ ՎԻԴԵՈ
Գողացել է զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ․ 29–ամյա երիտասարդը հենց գողության բռնվել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վաղարշապատի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 20-ին էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Ծաղկունք գյուղի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի։

Պարզվել է, որ նա նույն օրը՝ ժամը 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, մուտքի դռան փականը կոտրելու եղանակով մտել է Արտիմետ գյուղի բնակչի՝ Էջմիածին-Երևան ճանապարհին գտնվող բնակարան և գողացել զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ և աշխատանքային այլ գործիքներ։

Տուժողից ընդունվել է հաղորդում։ 29-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Կարդացեք նաև․Արտակարգ դեպք` Երևանում. մեքենան հայտնվել է ճանապարհի մի հատվածում քանդված շինարարական փոսում