Գեղարքունիքի մարզի մատուռներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ (ՖՈՏՈ)
22.07.2026,
18:13
Ըստ նախնական տվյալների՝ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 22-ին՝ ժամը 15։37-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։45-ին։
Ըստ նախնական տվյալների՝ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ։

