Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ–ն միջնորդությունը վերադարձրել է դատախազություն․ փաստաբան

22.07.2026, 17:14
ԿԸՀ–ն որոշում է կայացրել վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազությանը Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ–ն միջնորդությունը վերադարձրել է դատախազություն․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԿԸՀ–ն որոշում է կայացրել վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազությանը «Ուժեղ Հայաստան» կուսակցաության խորհրդի անդամ, ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը, հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԿԸՀ–ն բավարարել է Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը

«Դուք, հավանաբար, հիշում եք «պատգամավորի կարգավիճակ» հասկացությունը և Սահմանադրական դատարանի 2021 թվականի № 1619 որոշումը։ Այս ամենը բազմիցս ներկայացվել է ԿԸՀ նիստում։ Դատախազության կողմից հակափաստարկներ չեն ստացվել, և ՀՀ ԿԸՀ-ն նշված միջնորդությունը վերադարձրել է Գլխավոր դատախազություն։ Այսպիսով, Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կամ տնային կալանք կիրառելու հարց չի դրվի», —հայտարարել է Վարդևանյանն այսօր լրագրողներին։

Փաստաբանը ենթադրում է, որ առաջիկայում Կարապետյանի նկատմամբ կարող է սկսվել մեղադրական գործընթաց, որը նախատեսում է ազատազրկման նվազագույն ժամկետ։ Վարդևանյանը հնարավոր հետապնդումն անվանել է «խայտառակ, ապօրինի և աբսուրդային»։