Արտակարգ դեպք` Երևանում. մեքենան հայտնվել է ճանապարհի մի հատվածում քանդված շինարարական փոսում
22.07.2026,
14:30
Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում ավտոմեքենան հայտնվել է ճանապարհի կենտրոնական հատվածում քանդված շինարարական փոսում
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 04:30-ի սահմաններում Ա. Բ.-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ճանապարհի կենտրոնական հատվածում քանդված շինարարական փոսում։
Ինչպես հայտնում է կայքը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված փոսը կապ չունի «Վեոլիա ջուր», «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների հետ․ այն փորվել է անհատի կողմից։

