Վայոց Ձորի ջրվեժներից մեկում քաղաքացի է խեղդվել. նա ջուրն է նետվել 4 մետր բարձրությունից

20.07.2026, 10:24
Ջրասուզակը մոտ 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին
Վայոց Ձորի ջրվեժներից մեկում քաղաքացի է խեղդվել. նա ջուրն է նետվել 4 մետր բարձրությունից

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի Գողթանիկ գյուղում։

Ինչպես հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ժամը 15։55-ին, Վայոց Ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվում:
 
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը»,-հայտնել է ՓԾ-ն։
 
Ըստ տրամադրած տեղեկատվության, պարզվել է, որ քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը և խեղդվել։

Որոնողական աշխատանքների արդյունքում ջրասուզակը մոտ 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: