Հայաստանի խոշոր հանգստավայրերից մեկում 12 ժամ ջուր չի լինի
20.07.2026,
21:15
Հայաստանի խոշոր հանգստավայրերից մեկում 12–ժամյա ջրանջատում է նախատեսված
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի խոշոր հանգստավայրերից մեկում 12–ժամյա ջրանջատում է նախատեսված։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 21-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

