Նիկո Ուիլյամսն Աշխարհի առաջնության ոսկե մեդալը տվել է մայրիկին, ով հղի վիճակում ոտաբոբիկ անցել է Սահարա անապատը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Ատլետիկ» ակումբի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Նիկո Ուիլյամսն Աշխարհի առաջնության ոսկե մեդալը նվիրել է մայրիկին։ Վերջինս հղի վիճակում ոտաբոբիկ անցել է Սահարա անապատը։
Ինչպես հայտնում է «Чемпионат»-ը, 90-ականների սկզբին Գանայից Իսպանիա մեկնելու համար ֆուտբոլիստի ծնողները երթևեկել են փախստականներով լեցուն բեռնատարի թափքում, իսկ հետո մի քանի օր ոտաբոբիկ քայլել անապատով։
Առանց սննդի, առանց ջրի, 40 աստիճան տաքություն ունեցող ավազի վրայով։ Շուրջբոլորը միայն մահ էր՝ դաժան պայմաններ, գողերի ու մարդկանց առևտրով զբաղվողների կողմից հարձակման սպառնալիքներ։ Բայց զույգը դիմացավ ամեն ինչին։ Հոր ոտնաթաթերն այդ ժամանակից ի վեր ոչինչ չեն զգում։
Նավահանգստում ընտանիքը մագլցել է ցանկապատի վրայով, հետո ձերբակալվել, բայց, այնուամենայնիվ, ապաստան է ստացել։ Մի քանի ամիս անց ծնվել է Ինյակին, իսկ 8 տարի անց՝ Նիկոն։
Ծնողները միանգամից մի քանի աշխատանք էին կատարում ընտանիքը կերակրելու համար։ Ինյակին խնամում էր փոքր եղբորը և օգնում էր, ինչով կարող էր։ Նրանց համառությունն ու ֆուտբոլային տաղանդն ընտանիքին դուրս բերեցին աղքատությունից։ Ինյակին դարձավ «Ատլետիկի» լեգենդը, իսկ Նիկոն՝ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։ Պարգևատրումից հետո նա բարձրացավ տրիբունա և մեդալը տվեց մայրիկին։

