ԳԹԿ–ն կազմակերպում է բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթաց

20.07.2026, 17:26
ԳԹԿ–ն այսօրվանից կազմակերպում է բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթաց
ԳԹԿ–ն կազմակերպում է բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթաց

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը, հաղորդում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները:

Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական միավորներ:

Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին` ժամը 18:00-ին: Լրացուցիչ մրցույթը կամփոփվի հուլիսի 30-ին: Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին: