Որքա՞ն կպահպանվի շոգը Հայաստանում և ե՞րբ են սպասվում տեղումներ․ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է եղանակի կանխատեսումը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է տեղեկատվություն՝ ՀՀ-ում առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվող եղանակի մասին։
Նա ընդգծել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մեր երկիրը հիմնականում գտնվելու է հարավարևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։
«Արդեն ձևավորված ջերմային ֆոնում առաջիկա 5 օրերին էական տատանումներ չեն կանխատեսվում։ Հայ հիդրոմետի կանխատեսումների համաձայն` լեռնային մարզերում ցերեկային ժամերին սպասվում է հիմնականում 24–ից 27 աստիճան տաքություն։ Նախալեռնային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի 32–ից 35 աստիճանի սահմաններում, իսկ հովտային գոտիներում դրանք են` Սյունիքի հովիտները, Արարատյան դաշտը և Երևանը ցերեկը սպասվում է 35–ից 37 աստիճան տաքություն»,-Facebook-յան իր էջում տարածած տեսանյութում հայտնել է Սուրենյանը՝ հավելելով, որ հուլիսի 25-ին և 21-ին ՀՀ ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։
Նրա խոսքով, հուլիսի 22–ից 25-ին Հյուսիսային մարզերում, հիմնականում Շիրակ, Լոռի, Տավուշ, առանձին հատվածներում ուշ երեկոյան կդիտվեն երակային բնույթի կարճատև անձրևներ։
«Երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռնային հատվածներում, Արմավիրում, այդ թվում նաև Երևանում սպասվում է լեռնահովտային քամիների ուժգնացում մինչև 16 մ վարկյան արագությամբ»,-ասել է Սուրենյանը։

